▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավստրիայի նախագահի թեկնածուն մորական կողմից հայ է

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Հոկտեմբերի 9-ին Ավստրիայում տեղի կունենան նախագահական ընտրություններ, որի համար, մինչև այսօր, իրենց թեկնածությունը ներկայացնելու մտադրություն ունեն պաշտոնավարող նախագահը և 6 քաղաքական գործիչներ։

Ավստրիայում նախանշված նախագահական ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել նաև մորական կողմից հայկական արմատներ ունեցող, իրավաբան, գրող, մտավորական, Վիեննայում հրատարակվող ամենօրյա թերթերից մեկի քաղաքական վերլուծաբան և սյունակագիր Թասիլո Վալենթինը։ 

Նրա մայրը՝ Անահիտ Արսլանյան-Վալենթինը, նույնպես իրավաբան է, երկար տարիներ եղել է Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի վարչության ակտիվ անդամ՝ զբաղեցնելով այդ կառույցի գանձապահի պաշտոնը։

 Լուրեր․com-ն է գրում՝ հղում անելով  Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչ, հասարակական գործիչ, մտավորական Ռազմիկ Թամրազյանին։ 

Ըստ ավստրիական օրենքի՝ ամեն թեկնածու նախնական արձանագրության համար պետք է ունենա 6 հազար օժանդակողների ստորագրություն։

Ընտրության ավարտին, եթե որևէ թեկնածու չի հավաքում ավելի քան 50 տոկոս ձայն, ապա տեղի է ունենում երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին երկու առավել ձայն հավաքած թեկնածուները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more