▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթար Իջևան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ

Հոկտեմբերի 10-ին, ժամը 13.21-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի 13-րդ կմ-ին բախվել են «Մերսեդես» մակնիշի 34 RF 616 (վարորդ՝ Ա. Ա.) և «ՎԱԶ 2107» մակնիշի 34 NV 824 պետհամարանիշներով ավտոմեքենաները (վարորդ՝ 1988 թ. ծնված Վ. Հ.), ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդ Վ. Հ.-ը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացած Վ. Հայրապետյանը զինվորական էր, կոչումով՝ կապիտան, նա ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասի ՀՏՄ վաշտի հրամանատար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more