▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթար Սյունիքում. հիվանդանոց է տեղափոխվել 5 մարդ՝ Լիբանանի և ԱՄՆ քաղաքացիներ

Օգոստոսի 18-ին, ժամը 18.01-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել Է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 3-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի չպարզված պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Վիտո» մակնիշի 34 RS 757 պետհամարանիշով (վարորդ Պ. Հ.) ավտոմեքենային և դիմել փախուստի:

Լիբանանի Հանրապետության քաղաքացիներ Հ. Ա.-ն (ծնվ. 2002թ), Ն. Ա.-ն (ծնվ. 1999թ), Ս.-Կ. Ա.-ն (ծնվ. 1968թ), Ժ. Կ.-ն (ծնվ. 1954թ) և Ս. Է.-ն (ԱՄՆ քաղաքացի, ծնվ. 1962թ) տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկների կողմից տուժածների վիճակը գնահատվում է բավարար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more