▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթարի վիրավորներին քաղաքացիների օգնությամբ մեքենայից դուրս է բերել ՀՀ ոստիկանապետը

shamshyan.com-ը գրում է, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Լևոն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ օգոստոսի 25-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Toyota RAV4 մակնիշի 24 ԼՍ 173 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե արգելապատնեշին և մոտ 30 մ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել կամրջի տակ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվում է, որ այդ պահին նշված ճանապարհահատվածով անցնելիս է եղել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը՝ իր թիկնազոր հետ և երբ ոստիկանապետը նկատել է վթարը, շտապ կարողացել են օգնել վիրավորներին տեղափոխելու հիվանդանոցներ: Կարճ ժամանակում նաև վթարի վայր է ժամանել Առողջապահության նախարարի հրամանով նշված հատվածում ծառայություն կատարող շտապօգնության բրիգադը:

Մանրամասներն այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more