▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել, ասում են՝ «Վարդավառը նախաքրիստոնեական տոն է, ինչո՞ւ եք այն դարձրել եկեղեցական». Տեր Մանուկ

Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել։ Նիկոլը քիչ էր, հիմա էլ դրանք։ Ասում են՝ «Վարդավառը նախաքրիստոնեական տոն է, ինչո՞ւ եք այն դարձրել եկեղեցական», այս մասին նշել է Կարմրավորի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը:

«Ասենք՝ դուք գնացել եք Եկեղեցի և լսել եք, թե՛ այս քահանան, թե՛ այն քահանան ինչ է խոսում։ Կա երկու տարբերակ՝ գնալ Եկեղեցի կամ գնալ փրփուր փարթի, զբաղվել տարբեր գայթակղություններով, նայել հեթանոսական երևույթներ և այլն։ Բայց ձեր սեփական գայթակղությունների համար մի մեղադրեք քահանաներին»,- նշել է Տեր Հայրը։

Տեր Մանուկն ընդգծել է՝ հասկացեք՝ Վարդավառը մեր մշակույթի մի մասն է, որը վերաիմաստավորվեց և դարձավ քրիստոնեական տոն։ Այդպես պահպանվեց հայկական մշակույթի մի մասը և ստացավ նոր խորհուրդ։

«Այն նաև ցույց է տալիս, թե որքան հին ու հարուստ մշակույթ ունի մեր ազգը, որի մասին խոսում են ամբողջ աշխարհում։

Եթե խոսում ենք օտար տոների մասին, օրինակ՝ Հելոուինի, ապա Եկեղեցին իր դիրքորոշումն ունի դրա վերաբերյալ. դուք լսում եք Եկեղեցուն՝ իհարկե ոչ, բայց ինչո՞ւ եք անընդհատ փորձում հասարակության մեջ մեղադրանքներ տարածել և ուրիշների վրա բարդել այն, ինչի պատասխանատվությունը ինքներդ ունեք։

Բավական է մարդկանց անընդհատ դատել, մոռանում եք մի բան՝ Հայ Առաքելական Եկեղեցին պատկանում է Քրիստոսին։ Եթե կա դատող կամ գնահատող, ապա վերջնական դատավորը Քրիստոսն է, ոչ թե մարդիկ։ Ոչ ոք չպետք է իրեն դնի ավելի արդարի կամ անսխալականի տեղում։ Բավական է ժողովրդին մոլորեցնել և ատելություն տարածել, ձեր շնացող տեսակի համար ամբողջ աշխարհ մեղավոր է՝ բացի ձեզնից»,- հավելել է Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more