▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այգեպարի տները կորցրած բնակիչներին դեռ ոչ ոք բնակարանի բանալի չի տվել.«Հրապարակ»

 

«Երեկ հայտարարվեց, որ Այգեպարի բնակիչներին, որոնց տներն օգոստոսի 10-ի ռմբակոծության արդյունքում ոչնչացել են, նոր տներ են հատկացվել: Ընդ որում՝ այդ մասին հպարտորեն հայտարարում էր Տավուշի մարզպետարանը, սակայն ավելի ուշ տեղեկացանք, որ Հայաստան համահայկական հիմնադրամն է որոշել բնակարաններ հատկացնել: Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ բնակարաններն ընտրելու են այրված տների բնակիչները՝ տեղական իշխանությունների հետ համատեղ: 
 
Երբ կապվեցինք Արշալույս Գևորգյանի հետ (ում տունն այրվել էր)՝ վերջինիս բնակարան ստանալու կապակցությամբ շնորհավորելու, ինչու չէ՝ նաև աչքալուսանք ուզելու, 78-ամյա Արշալույս պապը զարմացավ՝ բալա ջան, տենց բան դեռ չկա, ինձ ոչ ոք բանալի, փաստաթուղթ չի տվել: «Պադեզդը ո՞րն ա, ոչ ցույց են տվել, մենակ ասեկոսեներ կան, որ երեք սենյականոց տուն են տալիս: Բանալին ձեռքս տան, նոր կհավատամ, որ ինձ բնակարան են տալիս»: Նրա խոսքով՝ ինքը բոլորից ուրախն ու երջանիկը կլինի, որ իրեն բնակարան տան մշտական բնակության համար: «Տան շեմին նստած՝ մտածում եմ, թե էսօր ում տանը գիշերեմ»: Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ այժմ զբաղված են բնակարանների փաստաթղթերի ձևակերպման գործով»,–գրում է թերթը։

«Երեկ հայտարարվեց, որ Այգեպարի բնակիչներին, որոնց տներն օգոստոսի 10-ի ռմբակոծության արդյունքում ոչնչացել են, նոր տներ են հատկացվել: Ընդ որում՝ այդ մասին հպարտորեն հայտարարում էր Տավուշի մարզպետարանը, սակայն ավելի ուշ տեղեկացանք, որ Հայաստան համահայկական հիմնադրամն է որոշել բնակարաններ հատկացնել: Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ բնակարաններն ընտրելու են այրված տների բնակիչները՝ տեղական իշխանությունների հետ համատեղ:  Երբ կապվեցինք Արշալույս Գևորգյանի հետ (ում տունն այրվել էր)՝ վերջինիս բնակարան ստանալու կապակցությամբ շնորհավորելու, ինչու չէ՝ նաև աչքալուսանք ուզելու, 78-ամյա Արշալույս պապը զարմացավ՝ բալա ջան, տենց բան դեռ չկա, ինձ ոչ ոք բանալի, փաստաթուղթ չի տվել: «Պադեզդը ո՞րն ա, ոչ ցույց են տվել, մենակ ասեկոսեներ կան, որ երեք սենյականոց տուն են տալիս: Բանալին ձեռքս տան, նոր կհավատամ, որ ինձ բնակարան են տալիս»: Նրա խոսքով՝ ինքը բոլորից ուրախն ու երջանիկը կլինի, որ իրեն բնակարան տան մշտական բնակության համար: «Տան շեմին նստած՝ մտածում եմ, թե էսօր ում տանը գիշերեմ»: Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ այժմ զբաղված են բնակարանների փաստաթղթերի ձևակերպման գործով»,–գրում է թերթը։

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more