▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս անգամ ո՞ւմ վրա է հույսը դրել Տեր-Պետրոսյանը. «Ժամանակ»

«Հաջողությամբ ավարտելով իր ստեղծած երկու շարժումների՝ Հայոց համազգային շարժման՝ ՀՀՇ-ի եւ համաժողովրդական շարժման՝  Հայ ազգային կոնգրեսի կազմաքանդումը՝ հանուն ՀԱԿ կուսակցության, Տեր-Պետրոսյանը «ծերունական» ընդմիջումից հետո վերստին հայտարարում է նոր համաժողովրդական շարժման մասին։ Սակայն հարց է, թե այս անգամ «ումով» է նա իր շարժումը հզորացնելու։ Միայն Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդի քիչ է, իսկ հարթակում կանգնած երեքուկես ուժերից վերջինը «մեռած է, էն մինի բերանումն էլ շունչ չկա»։ Քաղաքական դաշտի մնացած անխտիր բոլոր ուժերին էլ՝ մանր, թե մեծ, Տեր-Պետրոսյանը նախկինում արդեն հասցրել է «քցել»։ Ուստի նրա միակ հույս-հավատը մնում է ԲՀԿ-ն, որի առաջնորդին ուղղորդելը, ինչպես հասկանում ենք, Տեր-Պետրոսյանի մտավոր կարողությունների տեր գործչի համար այնքան էլ դժվար խնդիր չէ՝ հարկ եղած դեպքում անգամ Ծառուկյանի «թագավորական» նկրտումների քաջալերմամբ։

Միայն թե այս դեպքում էլ երկու կուսակցությունների դաշինքը շարժում կոչելը մի տեսակ անհարմար է դառնում։ Թեեւ Տեր-Պետրոսյանը դեռ իր ռեզերվում ունի եւս երկու «հզոր» քաղաքական ուժեր՝ ի դեմս ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամների ղեկավարած ՎՍԴՀ եւ «Ազատություն» կուսակցությունների»։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more