▲ Դեպի վեր

Wednesday, 20.08.2025 lang.iso lang.iso lang.iso

«Այս պահին խաղաղություն է և տարհանման կարիք չկա». Հայկ Չոբանյան

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր՝ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ օրեցօր ավելանում է տավուշչցի երեխաներին իրենց տներում հյուրընկալել ցանկացող քաղաքացիների թիվը: Նա նշեց, որ այս պահին դրա կարիքը չկա.

«Շատ շնորհակալ ենք մեր քաղաքացիներին սրտացավ մասնակցության համար, բայց նաև հայտարարել ենք, որ երեխաներին հյուրընկալելու կարիք այս պահին չկա: Մենք պաշտոնական տարհանում չենք իրականացրել: Տարհանման երևույթները եղել են ինքնակամ. ընտանիքներ են եղել, որոնք իրենց երեխաներին տեղափոխել են հարազատի մոտ: Այս պահին խաղաղություն է և տարհանման գործընթացի շարունակության կարիք չկա:

Հիմա կառավարության հետ քննարկում ենք հնարավոր ճամբարային ձևաչափերը, որոշում լինելու դեպքում ավելի քաղաքակիրթ ձևով կիրականացնենք մեր երեխաների տեղափոխումը, որը նաև կարող է որոշակի վերականգնողական և կրթական նշանակություն ունենալ»,- ասաց մարզպետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more