▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր «Դորիանսի» կողքին չենք, բայց վայելում ենք մեր տքնաջան աշխատանքի արդյունքը..

Ես լուռ հետևում էի իրադարձություններին ու չէի էլ պատրաստվում արձագանքել, բայց հաշվի առնելով անհամար շնորհավորական նամակներն ու իմ լռությունը չընկալելու գործոնը` որոշեցի հատ առ հատ բոլոր նամակներին պատասխանելու փոխարեն գրել այստեղ և թեման փակել:
Շնորհակալ եմ բոլոր բարի խոսքերի համար: Այո՛, այսօր, տեսնելով համընդհանուր ուրախությունը, վայելում ենք մեր աշխատանքի արդյունքը: Երբ տարիներ առաջ ամուսինս բացահայտեց Գոռ Սուջյանին և ոգևորված եկավ ու հայտնեց, որ ամեն ինչ անելու է այդ տղային հայտնի դարձնելու համար, ու ես էլ պետք է օգնեմ իրեն այդ հարցում, ինչով որ կարող եմ, մնաց հավատարիմ այդ խոստմանը ու ստեղծեց խումբ, որն այսօր ամենահայտնին ու ամենապահանջվածն է: Թեև մենք այսօր «Դորիանսի» կողքին չենք, բայց վայելում ենք մեր տքնաջան աշխատանքի արդյունքը... Ես մաղթում եմ Գոռին հաջողություն, քանի որ ցանկանում եմ, որ ամուսնուս անխոնջ աշխատանքը ունենա իր արդյունքը... Գոնե ես գիտեմ՝ դա ինչ է նրան արժեցել... Նրա միակ նպատակը եղել է Գոռին տեսնել աշխարհի ամենամեծ բեմերում, և ես ուզում եմ, որ նրա նպատակն իրականանա` անկախ ամեն ինչից:

 

Լուսինե Բադալյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more