▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր Երևանում առանձնակի դաժանությամբ սպանվածը 23-ամյա մատուցողուհի էր

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:

shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ մայիսի 8-ին, Երևան քաղաքի Արզումանյան փողոցի 20 Ա շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի ունեցած սպանության փաստով:

Կեսգիշերին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի նշված բնակարանից ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր էին ժամանել թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր բնակարանում հայտնաբերել էին երիտասարդ աղջկա դի՝ պարանոցը կտրված վիճակում: Փրկարարների կանչով դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը, նրա տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, Երևան քաղաքի փոխոստիկանապետ Արտակ Կարապետյանը, նույն ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանը, Մաշտոցի ոստիկանապետ Արտակ Պողոսյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնի պետ Աշոտ Կոստանյանը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները և ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ վարչության պետ, փոխգնդապետ Արման Ցոլակյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արդեն առավոտյան Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ սպանվածը 23-ամյա Մարիամ Հունանյանն էր, ով աշխատել է մի քանի ռեստորանային համալիրներում՝ որպես մատուցողուհի և նշված տանը բնակվում էր վարձակալական հիմունքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more