▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր Երևանում. մարմնական վնասվածք՝ մահվան ելքով

 

Դեկտեմբերի 21-ին, ժամը 5-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 20/Ա հասցեում վիրավոր մարդ կա:
Ժամը 6.05-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ նշված հասցեում գտնվող բենզալցակայանից, «գլխի, կրծքավանդակի ձախ կեսի, ձախ ձեռքի ծակած-կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1968 թ. ծնված Ավետիք Մարտիրոսյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ժամը 10.50-ին նշված բուժհաստատությունից մեկ այլ հաղորդում է ստացվել, որ Ավետիք Մարտիրոսյանը գիտակցության չգալով՝ մահացել է:
Փաստի առթիվ Ավան և Նոր Նորքի վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more