▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր տեղացած աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ

Այսօր տեղացած աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ

***

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ից սկսված մոտ 20 րոպե Ստեփանավան քաղաքում և հարակից վարչական շրջաններում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով քաղաքացիներին խոշոր չափի վնասներ են պատճառվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները նշում էին, որ սա աննախադեպ կարկուտ էր, որոշ տեղերում անգամ կարկուտի չափը հավի ձվի չափի էր հասնում։ Վնասվել են ավտոմեքենաներ, տան տանիքներ, պատուհաններ, ցանքատարածություններ։

info@asekose.am/095519696
Հասարակություն more