ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հայաստանի սրտից եւ Արցախի ժողովրդից Լիբանանին:
Երկու ինքնաթիռ արդեն ուղարկվել է Լիբանան՝ տանելով մարդասիրական առաջին անհրաժեշտության օգնություն:
Այսքանով, սակայն, մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը եւ հայ համայնքին չի ավարտվում:
Խաղաղություն եղբայրական Լիբանանին: