▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այստեղ նստած եմ, թող գան՝ գտնեն. Միհրան Պողոսյան

Մոսկվայում բացվել է «Պրոդէքսպո-2023» պարենային ապրանքների ու խմիչքների ցուցահանդեսը, որում ներկայացված է նաև Հայաստանը։

«Առավոտ»-ի հաղորդմամբ՝ հայկական տաղավարներից մեկում հանդիպել են ԱԺ նախկին պատգամավոր, դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին, որն ընկերների հետ սրճում էր։

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը գտնվում է հետախուզման մեջ։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Սակայն քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը ՌԴ գլխավոր դատախազությունը հնարավոր չէր համարել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 1-ի Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:

Աղբյուրի հարցին՝ «Պարոն Պողոսյան, կարծեմ, Ձեզ փնտրում են, այնպես չէ՞։ Չե՞ք խուսափում նկարահանվելուց», Միհրան Պողոսյանը պատասխանեց․ «Իհարկե, ոչ։ Ինչպես տեսնում եք այստեղ՝ Ղարաբաղի քարտեզի տակ նստած եմ։ Թող գան գտնեն»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more