▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատ արձակել հայ գերիներին․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023-ի Ազգային պաշտպանության ակտի փոփոխությունները

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունել է 2023 թվականի ֆինանսական տարվա համար Ազգային պաշտպանության ակտի փոփոխությունները, հայտնել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումը (ANCA):

Փոփոխությունները ներառում են.

  • Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու պահանջ
  • Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու կոչ
  • Հայաստանում/Ադրբեջանում խաղաղության վրա Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության ազդեցության մասին զեկույց ներկայացնելու կոչ
  • Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների  եւ դրանց արդիականացման փաթեթեների վաճառքի սահմանափակում

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի առաջնորդներին, կոալիցիոն գործընկերներին եւ կազմակերպության տասնյակ հազարավոր աջակիցներին, որոնց շնորհիվ այսօրվա հաղթանակը հնարավոր է դարձել:

«Միասին աշխատելով՝ մենք օգնում ենք պաշտպանել Արցախը, առաջ տանել Հայաստանը, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին եւ դադարեցնել ամերիկյան զենքի հոսքը Թուրքիա», - ասել է կազմակերպության նախագահ Րաֆֆի Համբարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more