▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատություն՝ հանուն փոփոխության․․․Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Հակակոռուպցիոն դատարանում Սամվել Կարապետյանի գործով դատական հերթական նիստն է ընթանում։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին պաշտպանական կողմը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացրել, իսկ դատախազը միջնորդել էր Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս 3 ամսով․ նիստը հետաձգվել էր։

***

«Ձեր թիմակիցներին համատարած մեկուսացնում են, ասում են՝ հին բարքերին են վերադարձել», «Դատարանից ի՞նչ սպասելիքներ ունեք»․ այսօր Հակակոռուպցիոն դատարանում լրագրողները հարցեր ուղղեցին Սամվել Կարապետյանին։ «Իրավունք չունեմ ձեր հարցերին պատասխանելու, մի օր այդ հարցերին կպատասխանեմ»,- նշեց Կարապետյանը։

***

«Ցանկացած ելք մեզ համար ընկալելի և ընդունելի կլինի․ դա մեր վարքագիծը երբեք չի փոխի»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեք դատարանից, ասաց Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը։

***

Սամվել Կարապետյանի թիմակիցներն ու համախոհները երթ էին կազմակերպել՝ հաջակցություն նրա։ «Ազատություն», «Փոփոխություն», «Սամվել՝ վարչապետ» վանկարկումներով երթի մասնակիցները «Երազ» այգուց շարժվել են դեպի Հակակոռուպցիոն դատարան, որտեղ ընթանում է Կարապետյանի գործով դատական նիստը։

Ուղղորդված ձևով զանգում են մեր շարժման անդամներին և օգնություն են խնդրում. Նարեկ Կարապետյանը` ձայնագրությունների և ձերբակալությունների մասին 

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հիշեցրեց, որ Գոհար Ղումաշյանին զանգել է 104–ամյա պատերազմի վետերան կինը, որին հարցաքննել են։ Ղումաշյանը երկար տարիներ շփում ունի այդ կնոջ հետ, պարբերաբար նրա համար ինչ–որ բաներ է կազմակերպում։

***

«Մի հրեք, խաղաղ ակցիա ենք անում, սադրանքների չտրվեք»․ այսօր հաջակցություն Սամվել Կարապետյանի անցկացվող ակցիայի ժամանակ իրավիճակը լարվեց մասնակիցների և ոստիկանների միջև։

Սամվել Կարապետյանի աջակիցների ակցիայից 17 մարդ են ձերբակալել․ հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։

***

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի համար վճարվել է աննախադեպ բարձր գրավ՝ ավելի քան 10 միլիոն դոլար, դատական նիստի ժամանակ ասել է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։ 

«Գրավի չափը աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ` 4 միլիարդ դրամ», - ասել է փաստաբանը։

***

Ես վստահ եմ, որ իրավական բոլոր գործողություններն ուղղված են իմ և իմ թիմի անդամների դեմ

Նրանք ուզում են փորձել կանգնեցնել մեր ժողովրդի՝ ուժեղ Հայաստան ունենալու երազանքը։ Ես վստահեցնում եմ՝ դա նրանց չի հաջողվելու, փոփոխություններ լինելու են, շուտով ուժեղ Հայաստան է լինելու, - դատարանի դահլիճում հայտարարել է Սամվել Կարապետյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more