▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա ո՞նց է լինում՝ ֆեյսբուքում մեկը մի բան է գրում, միանգամից ձերբակալում եք․․․ Ռուբեն Մելիքյան

Բա ո՞նց է լինում՝ ֆեյսբուքում մեկը մի բան է գրում, միանգամից ձերբակալում եք․․․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը իր հերթական ավտոլայվում տեղեկացնում է, որ տեսակցել է Վեդիում սեռական բռնության ենթարկված աղջիկների հորեղբորը` Թովմաս Թովմասյանին: Այլ մանրամասներ նա խոստացավ հաղորդել ավելի ուշ և արձանագրեց դեպքը քննող մարմինների հանցավոր անփութությունը:
Ավելի վաղ նա հայտնել էր .«Ընտանիքի կողմից լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը։ Քիչ առաջ տեղեկացա, որ վարույթը Վեդիից տեղափոխվում է Մասիսի քննչական։ Սա լավ նշան է։ Հուսով եմ՝ շուտով կտեղափոխվի նաև երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության վարույթը։
Առավել մանրամասն` տեսանյութերում:

Փաստաբան Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վեդիում տեղի ունեցածը երեխաների սեռական բռնության դեպք չէ, այլ 3 երեխաների սեռական թրաֆիքինգի և շահագործման դեպք, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից: Խմբի կազմում եղել են թե՛ բարերարները, ներառյալ՝ նախկինում մանկապղծության համար դատապարտված, թե՛ ընտանիքի անդամները.....
Մնացածը նախաքննական գաղտնիք է»:

***

Դատավոր Ռուզաննա Ամիրջանյանի որոշմամբ, Վեդիի մանկապղծության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 65-ամյա Դավիթ Այնազյանը նույնպես կալանավորվել էր։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վեդիում մանկապղծության դեպք է գրանցվել։ Արարքը կատարել են 58 և 65 տարեկան տղամարդիկ։ Տղամարդիկ ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։ Փետրվարի 12-ին նախաձեռնվել է վարույթ 15-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հոդվածով, սակայն որևէ գործողություն չի կատարվել, ինչին հաջորդել է նաև 17-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնությունը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more