▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա քեզ սազո՞ւմ է` ինչ ես ընկած եզին անընդհատ խփում... «ժողովուրդ»

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը ՀՀ վարչապետին է առաջարկել գազի կալորիականությունը ստուգելու նպատակով հանձնաժողովի կազմ։ Թեև այն դեռ չի հաստատվել պաշտոնապես, այնուամենայնիվ Նազարյանը հայտնել է, որ ինքը նպատակահարմար է գտնում հանձնաժողովում ընդգրկել ՀՀ գյուղատնտեսության, էկոնոմիկայի, էներգետիկայի նախարարություններին, Հանրային խորհրդին, Գործարարների միությանը և ՀԿ-ներին։

 

«Ժողովուրդ»-ի հարցին, թե ընդդիմադիրները հայտարարում են, որ հանձնաժողովները ստեղծվում են, որպեսզի «թաղեն» իրականությունը, Նազարյանը պատասխանեց. «Լավ էլի, այնքան եմ հոգնել այդ նույն ընդդիմության խոսելուց»։

Նա, դիմելով Հրանտ Բագրատյանին, ասաց. «Վարչապետ ես եղել՝ անընդհատ վարչապետին ես թիրախ սարքում, մի օր էլ ՀՀ նախագահի հասցեին խոսի, մի օր էլ Աժ նախագահի հասցեին խոսի, ինչ ես ընկած եզին անընդհատ խփում, բա քեզ սազո՞ւմ է, գոնե դու վարչապետի հասցեին մի՛ խոսիր»»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more