▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացահայտվել է դաժան սպանությունը, կասկածյալը սպորտսմեն է

Այսօր՝ հունիսի 21-ին, իրավապահների ստացած օպերատիվ տվյալներով բացահայտվել է հունիսի 19-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, հունիսի 19-ին Ոստիկանության Կոտայքի բաժին են դիմել Երևանի բնակիչ 42-ամյա Ն․Ն․-ի հարազատները և հայտնել են, որ նա իրեն պատկանող ավտոմեքենայով դուրս է եկել տանից և ոչ մի տեղեկություն չունեն։

ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ են ստանում, որ Ն․Ն-ն հանդիպել է Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Գ․Գ-ին։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները կարճ ժամանակում պարզում են, որ տեղեկությունը հավաստի է, հայտնաբերում են կասկածյալ Գ․Գ-ին և տեղափոխում Ոստիկանության Կոտայքի բաժին։

Կարճ ժամանակ անց, փաստերի ճնշման տակ Գ․Գ-ն խոստովանում է, որ Ն․Ն-ին սպանելուց հետո նրա դին գցել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի գերեզմաններին հարակից տարածքում։

Դին դուրս բերելու համար ժամանում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր 15 մետր խորությունից այն դուրս են բերում։

Սպանություն կատարողը մարտեր առանց կանոնների սպորտաձևի մարզիկ է։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more