▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բալասանյանն ո՞վ է, ո՞վ է դրան ճանաչում...Վարդան Ղուկասյան. «Ժամանակ»

 

«Ժամանակ» թերթը գրում է. ««Բալասանյանն ո՞վ է, ո՞վ է դրան ճանաչում, որ մի հատ էլ հրավերք լիներ նրան: Ո՞վ է ինքը քաղաքի համար, որ մի հատ էլ գար խաչերի օծման արարողությանը, նրան ո՞վ է ճանաչում»,- «Ժամանակին» ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչու հրավեր չէին ուղարկել քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ մասնակցելու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու խաչերի տեղադրման եւ օծման արարողությանը:

Միեւնույն ժամանակ նշենք, որ այդ օրը Բալասանյանը Հայաստանում չէր, մեկնել էր Վրաստան: Թերեւս հատուկ, որպեսզի ներկա չլինի միջոցառմանը: Ղուկասյանից հարցրինք՝ արդյոք դա արհամարհանք չի՞ համարում իր եւ իր կազմակերպած միջոցառման նկատմամբ: «Օ՜, դե, ինքը շատ կարեւոր տեղեր է գնում, երկնքից արեգակ է իջեցնում: Ինչ վերաբերում է արհամարհել կամ ինչ, ես բան չունեմ ասելու: Տո, դրա մասին ո՛չ ուզում եմ լսեմ, ոչ էլ: Ամբողջ քաղաքը գիտի՝ ինքն ով է»:

Նշենք նաեւ, որ նախապես հայտարարվածի համաձայն՝ միջոցառմանը պետք է մասնակցեր նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, որը եւս, ինչպես պարզ դարձավ, ներկա չէր: «Դե, հիմա կաթողիկոսը էդպես էր նախատեսել, հիմա ի՞նչ անենք: Վերջում, որ ամբողջությամբ վերջացնենք, կաթողիկոսը կմասնակցի: Աստծո ողորմածությամբ դիմացի տարին որ վերջացնենք, հերոսություն կլինի: Ուզում եմ 100-ամյակին ընդառաջ վերջացնել: Բայց շատ դժվար է: Կտեսնենք՝ ինչ կստացվի»,- ասաց Վարդան Ղուկասյանը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more