▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԲԱՄՕ»-ի սեփականատիրոջ սպանության կծիկը բացվում է. «Ժողովուրդ»

«2013 թ. հունիսի 11-ին Մոսկվայի «Lotte Plaza Hotel» հյուրանոցի մոտակայքում սպանված «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Հովիկ Մուրադյանի եղբայրը՝ Իրաքի Հանրապետությունում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը, «Ժողովուրդ»–ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր եղբոր սպանության իրական մեղավորները կպատժվեն, քանի որ սպանության կծիկը գնալով բացվում Է։ «Պետք Է ասեմ, որ այն հնարավոր պատվիրատուներն ու կատարողները, ում վրա կասկածում ենք, նրանց քանակը նվազում Է։ Կամաց– կամաց հասնում ենք վերջնարդյունքին. շուտով կպարզվի ամեն ինչ։ Սակայն ես իրավունք չունեմ անուն տալ։ Երբ ամեն ինչ պարզ լինի, հասարակությունն այդ մասին կիմանա»,–նշեց դեսպանը։ 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more