▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բանդայի գործով» ամբաստանյալ Արման Դալլաքյանի աջ աչքը հանված է եղել. «Ժողովուրդ»

«Սեպտեմբերի 7-ին՝ երեկոյան ժամը 20:40-ին, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մահացել է «բանդայի գործով» ամբաստանյալ 41-ամյա Արման Դալլաքյանը։ Այս փաստը, թերևս, այնքան է ազդել մյուս ամբաստանյալների վրա, որ Դավիթ Գալստյանը, Մամվել Դավթյանը և Արթուր Մանուկյանը հենց դատարանում ածելիով կտրել են իրենց մաշկը։ «ժողովուրդ»–ի հետ զրույցում Դ. Գալստյանի զոքանչը՝ Իրինա Դավթյանը, պատմեց, որ Դավիթը հոգեբուժարանում էր, նրան պետք է պահեին այնտեղ, սակայն Մովետաշենի ՔԿՀ-ում են պահում։ Բացի այդ, Նա նաև գաղտնազերծեց.

 

«Ես ունեմ բոլոր փաստաթղթերը, թե ինչ աստիճանի են 6-րդ վարչությունում ծեծել Դավիթին։ Նա թոքերից հիվանդ տղա է, ու փակ տեղը շունչը կտրվում է։ Դա էլ դեռ հերիք չէ, այն խցում, որտեղ ամբաստանյալները մնում են, պետք է 8 հոգուց ավելի մարդ չլինի, սակայն 16 հոգով են։ Գիտեք՝ քանի ամիս է՝նա արյուն է միզել»։ Իսկ ամբաստանյալ Արտյուշա Հակոբյանի հայր Մուրիկ Հակոբյանը «ժողովուրդ»– ին ասաց, որ մահացած Արման Դալլաքյանի աջ աչքը հանված է եղել։ Ահա ապահով Հայաստանը»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more