▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանկիրներին «հրահանգել» է` «չլնեմ-չիմանամ». «Հրապարակ»

«Դոլար-դրամ «բումից» սկսած, բանկերը վարկեր չէին տալիս՝ մասնավորապես դրամով: Անգամ դրամի համեմատական արժևորումից հետո մտածում էին, որ կայունացումը փխրուն է, և ամեն րոպե, մանավանդ տոներից հետո, արժութային շուկան կսկսի նորից ցնցվել: Կար նաև այլ պատճառ, վարկառուները վարկ էին վերցնում հիմնականում դոլարային վարկերը մարելու համար:

 

Ի դեպ, այս ամենի արդյունքում ոչ միայն գնաճ էր տեղի ունեցել ապրանքային «բորսայում» և խանութներում, այլև անշարժ գույքի շուկայում, վարձով բնակարանների գները երկրաչափական աճ էին արձանագրել հիպոթեքային վարկերի մերժման պատճառով: Մեր տեղեկություններով, նախորդ օրը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն իր մոտ է կանչել բանկիրներին և «հրահանգել», որ «չլնեմ-չիմանամ»՝ վարկերի տրամադրումը պետք է շարունակել, ինչն առաջացրել է բանկիրների խոր, սակայն «խուլ» դժգոհությունը»,–գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more