▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Իշխանյանի որդու ելույթը Եվրոպական խորհրդարանում

Արցախի ԱԺ նախկին նախագահ, պատանդառված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը, Եվրոպական խորհրդարանում մասնակցել է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով խորհրդաժողովին։

«Ցավով նկատում ենք, որ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը էականորեն չի դրսևորվում Եվրոպական Միության գործադիր իշխանության քաղաքական վարքում, և մենք Ադրբեջանի վրա անհրաժեշտ քաղաքական ճնշում չենք տեսնում Եվրոպական Միության գործադիր իշխանության կողմից»,- իր ելույթում նշել է Դավիթ Իշխանյանի որդին։

Ընդգծելով հայ գերիներին ազատ արձակելու հարցով Ադրբեջանի վրա միջազգային հանրության կողմից իրական ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ Արմեն Իշխանյանը հավելել է՝ Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում կեղծ ու շինծու դատավարություն են անցկացնում։

«Իսկ Բաքվում պահվող հայ ռազմագերիները այսօր Ադրբեջանի կողմից օգտագործվում են Հայաստանի դեմ։ Եվ այդ հանգամանքը լրջորեն հարցականի տակ է դնում իրական խաղաղության հանդեպ Ադրբեջանի հանձնառությունը»,- ասել է Արմեն Իշխանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

info@asekose.am/095519696
Հասարակություն more