Նոյեմբերի 8-ին Բաքվում Ֆիլիպ Կիրկորովի համերգը չեղյալ է հայտարարվել:
РИА Новости-ն գրում է, թե կազմակերպիչները հայտնել են, որ պատճառները տեխնիկական են, սակայն Կիրկորովի ներկայացուցիչները կարծում են, որ Baku Crystall Hall-ը, որտեղ անցկացվել է Եվրատեսիլը, Ջենիֆեր Լոպեսի և Շակիրայի համերգները , տեխնիկական անկարողություն չի կարող ունենալ:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներն ավելի վաղ հաղորդել էին, որ Բաքվում Կիրկորովի համերգի չեղյալ հայտարարվելու պատճառը քաղաքական է, քանի որ Ադրբեջանում դժգոհ են, որ երգչի հայրը` Բեդրոս Կիրկորովը աջակցում է Ուկրաինայում բնակվող 13-ամյա հայ երգիչ Անդրանիկ Ալեքսանյանին:
Նշելով, որ Ֆիլիպը երազում էր Բաքվում հանդես գալ համերգով ու դրա համար նույնիսկ Մուսլիմ Մագոմաևին նվիրված երգ էր պատրաստել, Կիրկորովի մամուլի քարտուղարը հույս է հայտնել, որ Ադրբեջանի բնակչության ցանկությունները և շահերը հաշվի կառնվեն և համերգը կկայանա: