▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բարի Սամարացի» ընկերության սեփականատերը նպատակ ունի իր բիզնեսը տեղափոխել Բաթում և ՌԴ

Օրաթերթն իր այսօրվա համարում գրում է. ««Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «Բարի Սամարացի» ընկերության սեփականատեր Հովհաննես Հովակիմյանը լուրջ խնդիրներ ունի հարկային դաշտում: Այս ընթացքում Հովակիմյանի «վրա» մեծ հարկեր են «դրվել», ինչի պատճառով էլ նա զբաղված է իր բիզնեսը «տեղափոխելու» գործերով: Հովակիմյանը նպատակ ունի իր բիզնեսը տեղափոխել Բաթում, Ռուսաստանի Դաշնություն:

 

Սակայն Հ. Հովակիմյանը մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունները՝ ասելով, թե անգամ ծիծաղելի են դրանք. «Աստված վկա է, ես նման որևէ ցանկություն չունեմ, դրանք իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են: Մարդիկ պարապ են մնացել ու նման տեղեկություններ են տարածում: Հարկայինի հետ կապված ևս խնդիրներ չունեմ, կարող եք ինքներդ պարզել, նման բան չկա: Այսօր ես ինչ-որ մի բան կարողանամ մեր պետությանը տալ, ուրախ էլ կլինեմ»:

 Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` ԺՈՂՈՎՈՒՐԴ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more