▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բավարիա» 0-3 «Բորուսիա». Ռաֆինյայի կեղտոտ արարքը Մխիթարյանի նկատմամբ

Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջեց Դորտմունդի «Բորուսիային»:

20-րդ րոպեին Մարկո Ռոյսի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով  մասնակցեց ամբջող հանդիպմանը: 49-րդ րոպեին  երկրորդ գոլը խփեց Մարկո Ռոյսը, իսկ Ջոնաս Հոֆմանը 56-րդ րոպեին երրորդ գնդակը ուղարկեց մյունխենյան ակումբի դարպասը:

Հանդիպման վերջում տհաճ միջադեպ տեղի ունեցավ Մխիթարյանի մասնակցությամբ: «Բավարիայի» բրազիլացի պաշտպան Ռաֆինյան նախ խախտեց Մխիթարյանի նկատմամբ խաղի կանոնները, ապա հարվածեց Հենրիխի դեմքին, որի համար էլ հեռացվեց խաղադաշտից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more