▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ մարտի 24-ին, ​ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ​ Նորագավիթ 1-ին փողոցում բախվել են դեռևս անհայտ մակնիշի մոպեդն ու BMW-ն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, ​ ու այդ պահին նշված վայրով անցնող թիվ 456 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել Մոպեդի վրա գտնվող 3 հոգու: 2-ը տեղում մահացել են, մեկը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են BMW-ի, ավտոբուսի վարորդների, մոպեդավարի, մահացածների և վիրավորի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Վրաերթի ենթարկվածներից 3-ն էլ եղել են մոպեդի վրա, և մոպեդը ընթացքում բախվել է BMW-ին, ապա կողաշրջվել, ու այդ պահին Մասիս-Երևան երթուղու ​ ավտոբուսը վրաերթի է ենթարկել նրանց: Մահացածներից մեկը կին է, մեկը՝ երեխա, վիրավորն էլ տղամարդ է»:

Քննիչի հանձնարարականով BMW-ն, ավտոբուսն ու մոպեդը տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more