Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի բաժնի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը ը, ժամը 12։30-ի սահմաններում Աշոցքի տարածաշրջանի Տիրամայր Նարեկ հիվանդանոցից ոստիկանության Աշոցքի բաժին հայտնել են, որ կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ վնասվածքով բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի 19ա շենքի բնակիչ 57-ամյա Աշոտ Խաչատրյանը։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա միջպետական ավտոճանապարհի 154 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի Ախոյան գյուղի բնակիչ 29-ամյա Արմեն Ծառուկյանի վարած «Սուզուկի XԼ7» մակնիշի 68 ԼQ 888 համարանիշի ավտոմեքենան և Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի բնակիչ 23-ամյա Տիգրան Սարոյանի վարած «Օպել Աստրա» մակնիշի 34 ՏT 033 համարանիշի ավտոմքենաները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով «Օպել Աստրա»-ի ուղևոր Ա. Խաչատրյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է Տիրամայր Նարեկ հիվանդանոց։
shamshyan.com-ը հայտնում է, որ Ա. Խաչատրյանը աշխատում է Բավրայի մաքսակետում պետի տեղակալ, իսկ Տ. Սարոյանը նույն մաքսակետում որպես «Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերության գործակալ, իսկ Ա. Ծառուկյանը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի Բավրայի հսկիչ-անցագրային կետում որպես ավագ հսկիչ։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գևորգ Դավթյանի գլխավորությամբ։
Բախվել են Ծառուկյանի և Սարոյանի մեքենաները. կա վիրավոր
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


