▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բազմաֆունկցիոնալ էքսկավատորը օգտագործում են Սեւանա լճի ափին ամառանոցներ ունեցող պաշտոնյաները.«Ժողովուրդ»

2010թ. աշնանը ՀՀ կառավարության կողմից 600 հազար եվրոյով գնված  «Ուոթերմասթեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը պետք է Սեւանա լիճը մաքրեր ջրի տակ մնացած ծառերից, թփերից ու արմատներից: Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ տեխնիկան չի ծառայում իր նպատակին. այն օգտագործում են Սեւանա լճի ափին ամառանոցներ ունեցող պաշտոնյաներն` «իրենց բաժին» Սեւանը մաքրելու համար: Իսկ այն վայրերը, որտեղ պետք է աշխատեր մեքենան, գարշահոտ ճահիճ են հիշեցնում: Պարզելու համար, թե ինչու լիարժեք չի գործարկվում թանկարժեք էքսկավատորը` «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ԺՊ Գրիշա Հովհաննիսյանի հետ: «Նման բան չկա: Դե, ասում են, հիմա շատերը կարող են շատ բան ասել: Դրանք ասեկոսեներ են: Մենք գործ ենք անում: Նույն այդ ասողները թող գան տեսնեն օլիգարխի տուն կա՞ այնտեղ, թե՞ ոչ: Շատ հեշտ է նման բաներ ասել»,-արդարացավ Գրիշա Հովհաննիսյանը:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more