▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բազմասերը՝ դատարանում.«Ժողովուրդ»

Դեռեւս 2012թ. ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Բազմասեր Առաքելյանի գործը հասել է դատարանին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երկու տարի առաջ պատգամավորը քաղաքացիական հայցով դիմել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան` Փարպի գյուղապետարանից պահանջելով ճանաչել իր սեփականության իրավունքը:

Պարզվում է՝ 1996թ. Փարպի գյուղական խորհրդի նախագահի կողմից ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն դառնալու կապակցությամբ Բազմասեր Առաքելյանն իբրեւ պարգեւ ստացել է 1.200 քմ մակերեսով տնամերձ հողամաս: Սակայն հետագայում հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը չի ձեւակերպվել: ԱԺ պատգամավորը պարսպապատել է հողամասը ու վճարել բոլոր հարկերը:  Սակայն միեւնույն է՝ հողամասը փաստաթղթերով դեռեւս նրան չի պատկանել, եւ քանի որ գյուղական խորհրդի որոշման կայացումից երկար ժամանակ է անցել, պատգամավորն այլեւս ստիպված է եղել հողամասի նկատմամբ իր իրավունքը գրանցելու համար դիմել դատարան: Ի դեպ, դատարանը բավարարել է պատգամավորի պահանջը:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more