▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բելգիայում հայ տղամարդը սպանել է սեփական դստերը

Բելգիական լրատվամիջոցների փոխանցմամբ, Մուսկրոնում (Բելգիա) ազգությամբ հայ տղամարդը ՝ Գրիգորը, դանակի մի քանի հարված է հասցրել 28-ամյա դստերը՝ Դանիելային: Վերջինս, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը Բիլմոն փողոցում: Հարեւանների փոխանցմամբ, նրանց տանը իսկական ողբերգություն է տեղի ունեցել, իսկ իրենք ականատես են եղել ոստիկանության եւ շտապօգության մեքենաների ժամանմանը:

Առավոտ.am-ն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով Գրիգորի ազգանունը Մարգարյան է, նա ծնունդով  Աշնակ գյուղից էր: Նրա դուստրը՝ Դանիելան փաստաբան էր:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more