▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերդում ՔՊ-ն պարտվել է անազատության մեջ գտնվող թեկնածուին

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի թիվ 38/09 ընտրատեղամասում ձայների մեծ առավելությամբ հաղթեց «Զորավոր համայնք» դաշինքը:

Այստեղ ընտրողների ընդհանուր թիվը 1867 է, քվեարկությանը մասնակցել է 982 անձ:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

«Զորավոր համայնք» դաշինք՝ 689

ՔՊ՝ 260

«Արժանապատիվ սերունդ» դաշինք՝ 27

Անվավեր՝ 4

Չսահմանված նմուշով ծրար՝ 2:

Բերդ խոշորացված համայնքում նախնական արդյունքներով՝ հաղթել է հենց «Զորավոր Համայնք» դաշինքը՝ հավաքելով շուրջ 52 տոկոս ձայն:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 18 համայնքներում այսօր տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more