▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բիշարյանն անուղղակի կերպով ցեխ է շպրտում Հովիկ Աբրահամյանի վրա. «Ժողովուրդ»

«ՕԵԿ-ականները երեկ բավականին ակտիվ կերպով շրջանառության մեջ էին դրել տեղեկություններ այն մասին, թե Սերժ Սարգսյանը մտադիր է վարչապետ նշանակել Արթուր Բաղդասարյանին: Ավելին՝ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն էլ հարցազրույց էր տվել news.am-ին՝ ասելով. «Մենք գտնում ենք, որ ապագա վարչապետը պետք է լինի քաղաքական գործիչ, կիրթ, գրագետ անհատականություն… Ապագա վարչապետը պետք է լինի երկրի նախագահի զինակիցը, որովհետև կարող է հաջողել միայն այն վարչապետը, ով ունի նախագահի աջակցությունը… Բնականաբար, որպես ՕԵԿ խմբակցության ղեկավար, չթերագնահատելով որևէ մեկին` ես վարչապետի պաշտոնում տեսնում եմ մեր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին»: Այս խոսքերը Հեղինե Բիշարյանն ասել է նաև Սերժ Սարգսյանի հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ:  Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Ուշագրավն այն է, որ այս օրերին որպես վարչապետի ամենահավանական թեկնածու, նշվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը, և ՕԵԿ-ն այս պահվածքով, ըստ էության, խախտում է քաղաքական կոռեկտությունը՝ մոռանալով, որ ընտրություններում 5 տոկոս շեմը հաղթահարեցին ՀՀԿ-ի և նրա շտաբի պետ Հ. Աբրահամյանի շնորհիվ: Հիմա Բիշարյանն անուղղակի կերպով ցեխ է շպրտում նաև Աբրահամյանի վրա՝ նրան ներկայացնելով որպես անկիրթ, անգրագետ, նախագահին ոչ հավատարիմ մարդ: Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանին, ապա վարչապետի պաշտոնը նրա համար ևս, ինչպես երազախաբ եղած Հովիկ Աբրահամյանի դեպքում, մշտապես եղել է բաղձալի երազանքներից մեկը»:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more