«Ես բժիշկ չեմ, որ կարծիք հայտնեմ Ձեր ասածի մասին: Այդ հարցով կարող եք դիմել ոլորտի նեղ մասնագետների, նրանք ստույգ ախտորոշումը կտան և կարծիք կհայտնեն»,- այսպես է արձագանքել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ կարծիք ունի և ինչպե՞ս կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի երեկվա մամուլի ասուլիսը:
«Իսկ մեր ժողովրդին կարող եմ հաստատապես ասել, որ ես անհոգնել շարունակելու եմ փաստարկված ու հիմնավոր ներկայացնել 2008-2018թթ. Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը, որի վերաբերյալ մինչ այժմ իմ կողմից հրապարակային հնչեցված որևէ փաստ չի հերքվել, իսկ շատ դեպքերում՝ նաև տարբեր առիթներով հաստատվել է այդ գործընթացի մասնակիցների կողմից: Սա՝ ի տարբերություն բանակցային գործընթացը միտումնավոր խեղաթյուրող կապիտուլյանտի բազմաթիվ ստերի, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների կողմից պարբերաբար հերքվել են: Երկրորդ՝ սեփական տգիտությունը, ապաշնորհությունը, անբարո կեցվածքը թաքցնել ջանացողները իրենց խոսքերով ու գործողություններով այնքան են խրվել իրենց իսկ ստեղծած ճահճի մեջ, որ ամեն անգամ նոր «բացահայտումներ» անելով՝ էլ ավելի են խրվում ստի այդ գարշահոտ ճահճում, որտեղ էլ, անկասկած, գտնելու են իրենց անփառունակ վախճանը»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
«Բժիշկ չեմ, որ կարծիք հայտնեմ, պետք է դիմել նեղ մասնագետների». Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի ասուլիսի մասին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet