▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժիշկը արգելել էր Արային Մոսկվա մեկնել. Արա Ղազարյանը նոր մանրամասներ է հայտնել

«Անցյալ տարի եղան անդառնալի, անժամանակ մարդկային կորուստներ և մենք՝ ես և Մհերը, ուզում ենք մեր ցավակցությունը հայտնել հայտնի արվեստագետների, գիտնականների, դերասանների, հայտնի մարդկանց մերձավորներին և հարազատներին, և իհարկե շատ վատ է, որ նրանցից շատերը գնացին անժամանակ։ Ու ուզում եմ այս պահին ավելի շատ կանգ առնենք Արա Մարտիրոսյանի անժամանակ կորստի փաստի վրա, որովհետև դա ամենաթարմն ա, իմ ու քո և շատերի համար ամենաանսպասելին ա»,- «Օձի լեզու» հաղորդման շրջանակներում իր խոսքի սկզբում ասել է  Արա Ղազարյանը,ինչին Մհեր Բաղդասարյանը հավելել է հետևյալը.

«Անխոս կարելի է ասել, որ Արա Մարտիրոսյանի կորուստը հասարակությունը ամենացավալին ու դժվարը տարավ, որովհետև, իսկապես արտիստը երիտասարդ էր, գործում էր և վերջին տարիների ընթացքում չափազանց ակտիվ գործունեություն էր ծավալում, նա սիրված էր և լավագույն ձայներից մեկն էր հայկական բեմի համար և միանշանակ կարելի էր ասել, որ նրա մահվան լուրը ցավի նման մի բան է շատերի համար։

Մեզնից շատերը՝ ճնշող մեծամասնությունը, չէր սպասում այս ցավին թեև ենթադրել կարելի էր, որ դա մի օր տեղի է ունենալու։

Հիմա շատ մանրամասներ չբացահայտելով և էդ իրավունքը մեզ չվերապահելով` պիտի աաենք, որ այնուամենայնիվ առողջական խնդիրներից, որ ուներ Արա Մարտիրոսյանը, ըստ տարբեր մտերիմների, երգիչը տեղյակ էր և վարած կյանքը և արտիստական գործունեությունը, ակտիվ բեմելները, միջոցառումները, տարեդարձերն ու հարսանիքները, իրեն լավագույն կերպով չէին ծառայելու՝ իր առողջությունը վերականգնելու համար»,-

Մհերի խոսքը ամբողջական է դարձրել  Արայի այս միտքը:

«Հա, ցավոք սրտի ինքը էն մարդն էր, ով շատ անլուրջ էր վերաբերվում ինքը իրեն և իր առողջությանը նայում էր մատների արանքով, որովհետև վերջին մեծ ելույթը՝ Մոսկվայի էդ համերգը, որին մասնակցում էին նաև շատ անուններ, իմ հստակ տեղեկության համաձայն, բժիշկները նրան արգելել էին մեկնել, որովհետև ասել էին, որ էս առողջական վիճակով անգամ ինքնաթիռ նստելը վտանգավոր է։

Ցավոք սրտի, Արա Մարտիրոսյանը վառեց ինքն իրեն բեմի վրա, և ես կարծում եմ, որ էս դեպքը պետք ա լինի բոլորի համար ականջի օղ, բոլոր այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում են և չեն կարողանում հասկանալ էն կարևորագուն փաստը, որ իրենք սիրված են հազարավոր մարդկան կողմից ու նաև պատասխանատվություն ունեն էն մարդկանց առաջ ովքեր երկրպագում են իրենց ու իրենց ներկայացրած արվեստը։

Էս շատ կարևոր մշակույթ ա, որը պիտի գա յուրաքանչյուր հայտի մարդու գիտակցության մեջ։Ես կարծում եմ, որ էս դեպքից հետո շատ հայ հայտնիներ պետք ա հետևություններ անեն։ Ինչ վերաբերում ա Արա Մարտիրոսյան արտիստին ես՝ էստեղ հիշատակի երեկոյի ժամանակ, ասացի որ ինձ միշտ թվացելա, որ Արան կարա մեռնի իրա յուրաքանչյուր երգը կատարելու ժամանակ, որովհետև ամեն երգը կատարելուց ինքը մեռնում էր ու հարություն էր առնում։ Իսկ իր ստեղծագործական կարիերայի երրորդ շունչը, երբ վերջին տարիներին տեղի ունեցավ, Ավետ Բարսեղյանի հետ համագործակցության արդյունքում և ամենատարբեր երգիչների հետ դուետներից հետո, նրան նոր շունչ ու շնչառություն տվեցին, ու թվում էր թե Արան կհարատևի»,- նշել է Արան:

«Այնուամենայնիվ, մենք՝ որպես ժողովուրդ շատ դաժան ենք մեր և հանրային մարդկանց նկատմամբ։

Ես Արա Մարտիրոսյանին վերջին անգամ տեսել եմ Երևան իմ վերջին այցելության ընթացքում՝ պատահաբար, Թումանյան փողոցի վրա ու մենք պայմանավորվեցին նկարահանել հարցազրույց, որը էդպես էլ չստացվեց, բայց ինձ համար չափազանց ցավոտ է ստանալ նամակներ ու մեկնաբանություններ որտեղ դուք ափսոսում եք որ չկա Արա Մարտիրոսյանի հետ «Tête-à-tête»։

Մինչ դեռ մեր գործունեության և Արա Մարտիրոսյանի կենդանության օրոք մի նամակ անգամ չի եղել ու չենք ստացել։ Այն, որ Արա Մարտիրոսյանը սիրված ու պահանջված արտիստ էր դա հասկանում էինք բոլորս, բայց հավանաբար ինքն էլ դա չէր գիտակցում որովհետև մենք մարդուն կորցնելուց հետո նոր հասկանում ենք այդ ամենի արժեքը։ 

Մի բան կա որի վրա վերջում կուզերի սևեռեինք մեր ուշադրությունը, հատկապես ստեղծագործ մարդկանց մեջ կա դրամա, Արա Մարտիրոսյանի հետ կապված բազմաթիվ սկանդալներ կային՝ նրա նախկին կինը՝ Լիանան հայտնեց, որ իրենց համատեղ կյանքի ընթացքում իրեն ծեծում էր Արա Մարտիրոսյանը, բազմաթիվ չստացված հարաբերություններ, ապահարզաններ, վերակենդանացման բաժանմունքում կամ հիվանդանոցում հայտնվելու դեպքեր, հայկական մամուլը պարբերաբար ներկայացնում էր երգչի հետ կապված իրարամերժ հրապարակումներ, բայց մենք այդպես էլ չէինք հասկանում, որ այդ ամենի մեջ կա մարդկային դրամա և հավանաբար կա պատճառ այդ ամենի համար։

Իսկ Արա Մարտիրոսյանը ամենապինդ ու կայուն մարդկանից մեկն էր շոուբիզնեսում և երբեք ոչ ոք համարձակություն չէր ունենա նրան այդ ամենի մասին հարցնելու։

Եվ ինչ որ տեղ ես հասկանում եմ, որ մարդ կարող է ինքն իրեն այրել, և ավելի լավ է կարճ ապրել ու ինքնդ քեզ այրել, բայց ապրել լիարժեք քան պահը ձգելով ու վախեցած»։

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more