▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժիշկը դերասանից երեք միլիոն դրամի փոխհատուցում է պահանջում. «Առավոտ»

 

Վլադիմիր Ավագյանի անվան բուժհաստատության լազերային վիրաբուժության բաժնի վարիչ օրթոպեդ-ողնաշարաբան Ենոք Աբրահամյանի հայցն ընդդեմ դերասան Աշոտ Մելոյանի՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու եւ փոխհատուցում վարելու  պահանջով, գտնվում է  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում։ Երեկ կայացավ նախնական դատական նիստը։ Այն նախագահում էր դատավոր Արայիկ Կուբանյանը։ Հայցվորը, որը դատարան չէր ներկայացել, հայցում նշել է, որ մարտի 31-ին դերասան Աշոտ Մելոյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է իր լուսանկարը, «վիրավորել ու զրպարտել» իրեն։ «Բժշկի դեմքը, ում սխալ դիագնոզի պատճառով եւ սխալ բուժման արդյունքում մայրս մահացավ» վերտառությամբ «ստատուսում» դերասանը գրել էր, որ առկա է եղել քրեական գործ, եւ որ պատրաստ է ցույց տալ 1200 էջից բաղկացած քրեական գործը, որը քննիչները 4 անգամ կարճել են.« Սակայն, ֆաշիստը ոչ մի անգամ ներողություն չխնդրեց ոչ իմ մայրիկից, ոչ ինձանից, եւ ոչ էլ մեր ընտանիքից»: Գրում է «Առավոտ» թերթը.

Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարի 10-ին Ոստիկանության Կենտրանականի քննչական բաժնի կողմից կայացվել է որոշում քրեական գործի վարույթը կարճելու մասին։ Բժիշկը պահանջում է վիրավորանք հասցնելու համար պարտավորեցնել Ա. Մելոյանին համացանցով ներողություն խնդրել, հօգուտ իրեն բռնագանձել  1 մլն դրամ գումար, իսկ զրպարտության համար էլ՝ 2 մլն դրամ գումար»։

 Ուշագրավ այլ հոդվածներ` «Առավոտ»  թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more