▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժիշկը կնոջս ասել էր`ինչի՞դ ա պետք Արամեն, ինքը երբեք չի կարող երեխա ունենալ

Երգիչ Արամեն իր վերջին հարցազրույցի  ընթացքում  խոսել է հրաշքով երեխա ունենալու, հոր կորստի, ինչպես նաև կնոջ աջակցության մասին:

Արամեն նշել է, որ դստեր ծնունդը հրաշք է եղել իրենց համար.

«Երբ ասում են`հրաշք կատարվի, իմ կյանքում էդ հրաշքը կատարվեց իմ Աննա-Մարիայի ծնունդով, ես երկու երազ տեսա, մենք զագսավորված էինք ու երազ տեսա, որ Աննայի հետ պետքա եկեղեցի գնամ, և երկրորդ երազս կապված էր դստերս անվան հետ, ես տեսա,որ սևի վրա սպիտակ պտտվեց ու վերևը գրվեց Աննա-Մարիա, որ արթնացա պատմեցի, Աննան ասումա, եթե ես տեսած լինեի, չէիր հավատա:Իսկապես դա հրաշքա, հրաշքն էլ ո՞նցա լինում:Մենք օգոստոսի 10-ին եկեղեցով ամուսնացանք, հոկտեմբերի 6-ին Աննան ասաց, որ երեխա ենք ունենալու: Երբ լսեցի լուրը, ոտքերս ասես բամբակից էին դարձել, ու ես բարձրացել էի օդ,ոնց որ օդում լինեի, անհասկանալի…»,- նշել է Արամեն:

Արամեն խոսել է նաև կնոջ հղիության ուշ ստացվելու պատճառի մասին.

«Ես այս մասին երբեք չեմ խոսել, որևէ խնդիր չի եղել, երևի իմ շտապողականությունն է եղել ուշ ստացվելու պատճառը: Բոլորը հավատում էին, որ կլինի, մեզ խորհուրդ էին տալիս գնալ այս կամ այն եկեղեցի, բայց ես ինձ այն մտքի վրա բռնեցի, որ էլ եկեղեցի չի մնացել, ամբողջը շրջել ենք, խնդրել ենք… Հատուկ շնորհակալություն պիտի հայտնեմ Ռոզա Ծառուկյանին, ով ամեն ինչ անում էր, որ երեխա ունենանք, Երուսաղեմից զեյթունի կուտ, մոմ էր բերում: Մենք գնացել էինք սանատորիա, հա, էդ էլ ենք փորձել, էնտեղ հայտնվեց մի ռուս բժիշկ, ով Աննային թաքուն ասել էր`«նա երբեք երեխա չի ունենա,ինչի՞ համարա նա քեզ պետք», կարճ ասած`փորձել էր համոզել, որ «ջահել աղջիկ ես,ինչ գործ ունես իրա հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more