|
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ժպտուն դեմքով ողջագուրվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը արդեն 4-րդ տարին է, որ զբաղեցնում է այս պաշտոնը։ Գրիգորյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 8 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները՝ 28 մլն 522 հազար դրամ, որից 22 մլն 991 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ վարչապետի աշխատակազմից, իսկ 5 մլն 530 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։ Ըստ հայտարարագրի՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 45 մլն 338 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչը մարելու համար էլ Գրիգորյանը ստացել է եկամտահարկի վերադարձ։ Նա վարկերի մարմանն ուղղել է 7 մլն 422 հազար դրամ։ ԱԽ քարտուղարը ՔՊ կուսակցության անդամ է»։ |
Բնակարան, մեքենա, 28 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Արմեն Գրիգորյանը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


