▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բնապահպանության նախարարությունում իրավապահները յուրօրինակ «ֆլեշ մոբ» են իրականացրել. «Ժողովուրդ»

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների համար իրավապահները յուրօրինակ «ֆլեշ մոբ» են իրականացրել՝ մոտ 2 ժամ տեւողությամբ «արարով» ձերբակալելով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Ա. Լաբլաջյանին: Վերջինիս հագցրել են ձեռնաշղթաներ եւ հարկ-հարկ իջեցրել մինչ պատժախուց տանող ավտոմեքենան: Նկատենք, որ այս ակցիան զգուշացում էր ոչ այնքան մյուս նախարարությունների աշխատակիցներին, որքան Կոտայքի մարզպետ նշանակված բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին: Բանն այն է, որ Լաբլաջյանը համարվում էր Արամ Հարությունյանի մերձավորը, ում նախարարությունում անվանում էին «ռեկետ խմբի ղեկավար»: Նա իսկապես անթաքույց գումարներ է հավաքել՝ ինչքան հրահանգվել է: Եվ այն արարքը, որում մեղադրվում է, թերեւս ամենամեղմն է:

Տեղեկացնենք, որ  նա ձերբակալվել է  ՀՀ Քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի (ապօրինի վարձատրություն ստանալը) հատկանիշներով: Իսկ հուլիսի 22-ին էլ ձերբակալվել էր ՀՀ ԲՆ տեսչության Կոտայքի տարածքային բաժնի «արագ արձագանքման» խմբի անդամ, 1-ին կարգի մասնագետ, Զ. Կարապետյանը, ով մի խումբ քաղաքացիների թույլատրել էր արգելված վայրից սեւ հող տեղափոխել եւ այդ գործողություններին չխոչընդոտելու դիմաց նրանցից պարբերաբար ապօրինի ստացել է ընդհանուր` խոշոր չափերի` 975.000 ՀՀ դրամ գումար ապօրինի վարձատրություն:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more