▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմը հանդես է եկել թուրքական կտորով ու նախշերով «տարազով»

«Բոլոլա» սիթքոմը, որ «Արմենիա» հեռուստաընկերության եթեր է վերադարձել երկրորդ եթերաշրջանով, «Ինսթագրամ»-ի իր էջում հրապարակել է մի լուսանկար, որ համացանցքում դարձել է քննարկման առարկա: Պատճառն այն է, որ սիթքոմի գլխավոր դերասանները` որպես տարազային հագուստ, կրում են թուրքական նախշերով ու թուրքական արտադրության կտոր, որի դեմ արդեն տևական ժամանակ պայքարում են ոլորտի մասնագետները:

Երկրորդ եթերաշրջանում սիթքոմի արդեն հայտնի կազմին՝ Արմեն Պետրոսյանին, Զառա Սահակյանին, Աղաս Մանուկյանին, Մագա Հարությունյանին, Նորայր Եղյանին, Անի Արզումանյանին, Աննա Խաչիկյանին, Ագնեսա Շահնազարյանին և Արտյոմ Կարապետյանին միացել են նաև Եվա Բաղդասարյանը, Բորիս Բաղդասարովը և Լևոն Սարգսյանը։

Լուսանկարում Մենչն (Արմեն Պետրոսյան) ու Աղասն են, որոնք նստած են առջևում, իսկ նրանց հետևում կարմիր տարազներով կանգնած են Զառան, Անին, Աննան և Մագան։ ««Բոլոլա» պարային համույթ»՝ գրված է և լուսանկարին կից։

Մամուլ․am-ն է գրում այս մասին ու հիշեցնում,  որ ինտերիերի և էքստերիերի դիզայներ Վահե Քոթանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Իմացե՛ք, սա հայկական տարազի, կտորի ու արտադրության հետ կապ չունի: Նվեր մի՛ տարեք, շոր մի՛ կարեք, անակնկալ ու տոնական նվեր մի՛ պատրաստեք:
Անտանելի է մանկապարտեզներից, դպրոցներից սկսած այս թուրքական քռչերը ազգային ներկայացնելով բերում հասցնում են դեպի Հարսանիքի ծիսակարգ:
Կոչ հատկապես դերձակներին, ուսուցիչներին, դիզայներներին, դաստիարակներին, սննդի սպասարկման ոլորտների ներկայացուցիչներին և ի վերջո քըռչ ու փալաս կարողներին:
Այս բոլոր կտորները նկարել եմ վերնիսաժից. ահավոր է:
Միշտ կա ազգային ստեղծելու այլընտրանք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more