▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր ահազանգերը գրանցվել են ոստիկանության բաժինների կողմից և ստուգվում են

Հանրապետության համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ ահազանգերը գտնվում են ոստիկանության ուշադրության կենտրոնում:
Մասնավորապես, նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 17-ին Նոր կյանք գյուղում Armtimes.com-ի թղթակցի աշխատանքը խոչընդոտելու, Նոր Խարբերդի 16/02 ընտրատեղամասում ընտրողների կուտակումների, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից Աշատարակի որոշ ընտրատեղամասերում արձանագրած խախտումների, Բյուրականի 15/02 ընտրատեղամասից դուրս կատարված քվեարկության, Ջրառատ գյուղում կատարված խախտումների վերաբերյալ՝ ԶԼՄ-ների հրապարակած ահազանգերով:
Բոլոր ահազանգերը գրանցվել են ոստիկանության բաժինների կողմից և ստուգվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more