▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր ասպարեզներում «սապոնվողներ» են, կաշառք վերցնող ու տվողներ. Լևոն Հարությունյան

Life.panorama.am-ի զրուցակիցը դերասան, հաղորդավար, Լևոն Հարությունյանն է, ով որքան ժամանակ է՝ հեռուստաէկրաններին չի երևում:

-Հեռուստաընկերություններում ձեր բացակայությունը ինչո՞վ է պայմանավորված:

-Ճիշտն ասած՝ չեն հրավիրում, պատճառը չգիտեմ, ու այդ պատճառն ինձ չի էլ հետաքրքրում:

-Փաստորեն դուք չեք հրաժարվել…

-Ես հրաժարվել եմ միայն սերիալներում նկարահանվելուց, քանի որ թեմաներն ինձ համար արդեն շատ անհետաքրքիր էին, արհեստական:

-Իսկ ներկայացումներ պատրաստվու՞մ են:

-Այո, հեռանկարներում կան ներկայացումներ, որոնց մասին դեռևս չեմ ուզում խոսել: Երբ վերջնական որոշվի, մեր ստեղծագործական խումբն այդ մասին բոլորին կտեղեկացնի:

-Ասացիք, որ հեռուստաընկերություններից առաջարկներ չունեք, իսկ դուք առաջարկներ արե՞լ եք:

-Այն, ինչ ես եմ ուզում այսօր տեսնել՝ չեմ կարող առաջարկել…Եվ հետո, գիտեք, ես կցանկանայի դերասանությամբ զբաղվել, թատրոնում խաղալ… Հեռուստատեսությունն այնքան էլ իմ տեղը չի… Կան մասնագիտական կրթություն ունեցող երեխաներ, որոնց տեղը զբաղեցնում են ուրիշները, որոնք երկար ոտքեր ու մի քիչ գեղեցիկ մռութ ունեն: Այսօր «ֆուտլյանրներին» ենք խաբնվում, բայց երևի 2-3 գիրք էլ չեն կարդացել…Ոչ ոք իր տեղում չի: Բոլոր ասպարեզներում դրել են իրենց մարդկանց, «սապոնվողներին», կաշառք վերցնող ու տվողներին…Օրինակ բերեմ կինոարտադրությունը…Անկախությունից հետո պետական բյուջեով չի նկարահանվել ֆիլմ, որը կներկայացնի հայ ազգի պատմությունը, մշակույթը, որը չենք ամաչի աշխարհին ներկայացնել…Ինձ մոտ տպավորություն է, որ մենք պատմություն չունենք: Կան անհատներ, ովքեր ցանկացան ինչ-որ բան անել, բայց պետական մոտեցում չկա…Այսօր մշակույթի «հերն անիծել»են…

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more