▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր ձերբակալությունների դրդապատճառը նույնն է՝ Փաշինյանի վախերը. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահ է՝ Արմեն Աշոտյանի ձերբակալությունն անձնական վենդետա է։

«Բոլոր ձերբակալությունների դրդապատճառը նույնն է՝ Փաշինյանի վախերը, ուրիշ որևէ բացատրություն չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Մամիջանյանի խոսքով՝  ձերբակալությունները երեկ չեն մեկնարկել, Հայաստանում 50-ից ավելի քաղբանտարկյալ կար մինչ ընտրությունների մեկնարկը։

Հիշեցնենք՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՀԿ-ական Արթուր Ավագյանը ձերբակալվել են, իսկ ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը՝ կալանավորվել։

***

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, խոսելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ կայացված ձերբակալման որոշման մասին, ասել է. «Հաշվի առնելով Արմեն Աշոտյանի ակտիվությունը, երեկ՝ Աշոտյանի և Շարմազանովի լայվը, հերթական ջղաձգման դրսևորումն է»: Նրա խոսքով՝ Աշոտյանի դեպքում սա արդեն անձնական վենդետա է:

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու Արթուր Ավագյանը ձերբակալվել են, իսկ ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը՝ կալանավորվել։
Նախընտրական այս թոհուբոհի և իշխանության ջղաձգումների պայմաններում ՔՊ-ն շարունակում է պայքարը ՀՀԿ-ի ակտիվության և ազդեցության դեմ։
Ակնհայտ է, որ ռեժիմն իր բովանդակազրկության և անարժեքության պայմաններում դիմում է իրեն հարիր միակ գործիքին՝ ճնշումներին, ինչը կարող է հանգեցնել բռնությունների և ձերբակալությունների նոր ալիքի»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more