Արդեն տեղեկացրել ենք, որ «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում տոնավաճառը փակելու որոշման դեմ: Աշխատակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ընտրությունների ժամանակ գնում էինք վարչապետ գոռալով, Մալաթիան 80 տոկոսը բարձրացել ա իրա համար, ոտքով գնացել ենք հրապարակ և մի շաբաթ չենք աշխատել:
Բոլորը մեզ մեկնաբանություններում գրում են զոմբիներ, զիբիլներ, կխնդրեմ էդ մեկնաբանությունները թող մեզ չգրեն, մենք գնացել ենք մեր Հայաստանին վարչապետ ընտրելու: Եթե մեր տարածքը փակվի, մեր առևտուրը… մեր երեխաները, մեր թոռնիկները սոված մնան, իհարկե կզղջամ Փաշինյանին ընտրելու համար, մենք էլ կորցնելու բան չունենք, արդեն էսի կպելա մեր հացին»:
Դիտեք նաև՝