▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բորբոսնած կեղծ հնություն է, մարդիկ կան, պարզվում է՝ ձրի են. Բագրատ Միկոյան

Սա այլևս բորբոսնած հնություն է, մարդիկ կան, որ թվում էր էժան են, բայց, պարզվում է, ձրի են։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի վերաթարմացրած ձայնագրությանը, ըստ որի, Քոչարյանի ձայնով ինչ-որ մեկը խնդրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ապահովել իր սահուն ելքը ստեղծված իրավիճակից։ Սա տարիներ առաջ դրվել էր շրջանառության մեջ ու հերքվել։

Բագրատ Միկոյանը նկատեց, որ նախկինում անդրադարձել է այս ձայնագրությանը և հարկ չի համարում կրկին դրան անդրադառնալու։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը ավելի վաղ կեղտոտ ու էժանագին կեղծիք էր համարել  նման ֆեյք ձայնագրությունը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more