▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բորուսիայում» դեռ ցույց չեմ տվել այն ամենը, ինչին ընդունակ եմ. allsport.am

allsport.am-ը ներկայացրել է հատված Հենրիխ Մխիթարյանի`
«Kicker» պարբերականին տված հարցազրույցից:

 Մարիո Գյոտցեի' Մյունխենի «Բավարիա» տեղափոխությունից հետո, Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուներն սկսեցին առաջնահերթ հույս կապել ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստի' Հենրիխ Մխիթարյանի հետ: Սակայն մրցաշրջանի առաջին հատվածում Հենրիխի խաղը չտպավորեց այնպես, ինչպես ակնկալվում էր:

«Kicker» պարբերականին տված հարցազրույցում հայ ֆուտբոլիստը քննադատաբար է խոսել իր խաղի մասին:

«Կարծում եմ, որ «Բորուսիայում» դեռ ցույց չեմ տվել այն ամենը, ինչին ընդունակ եմ: Գիտեմ, որ կարող եմ ավելին անել: Մրցարջանի երկրորդ հատվածում ավելի շատ գոլեր կխփեմ»,-ասել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ «Բորուսիայում» իր վերջին գոլը Հենրիխ Մխիթարյանը խփել է անցյալ տարվա հոկտեմբերի 22-ին, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում «Արսենալի» դեմ խաղի ժամանակ:

«Kicker»-ին տված հարցազրույցի ամբողջական տարբերակը դեռևս հասանալի է միայն տպագրված/թերթային տարբերակով: Պարբերականն իր ինտերնետային տարբերակում հրապարակել է միայն վերոնշյալ հատվածը:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more