▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոտուլիզմի դեպք Կոտայքի մարզում. 5 անձ տեղափոխվել է հիվանդանոց

Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 5 տուժածով: 

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ սննդային այդ թունավորման պատճառ է հանդիսացել սննդում տնային պայմաններում պատրաստված շուշանի և բամիայի պահածոների օգտագործման հետևանքով: Ուտելուց 1 օր անց պահածոներն օգտագործած 9 անձից 5-ի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ կլինիկական ախտանշաններ՝ սրտխառնոց, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, կոպի իջեցում, ձայնի խռպոտություն, կլման ակտի խանգարում: 2016թ. Հունվարի 3-ին հիվանդները դիմել են Հրազդանի ԲԿ, որտեղից բոտուլիզմ ախտորոշմամբ ուղեգրվել են Երևան, ընդ որում` 2 հիվանդ հոսպիտալացվել է Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 3-ը` «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիվանդներին անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ: 

Ներկայումս հիվանդների բուժումը շարունակվում է:

Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.

• Խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,

• Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,

• Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more