▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին

Արքայադուստր Մարգարետի թոռ Սեմ Չատտոն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն՝ բրիտանահայ նկարչուհի Էլեանոր Էքսերջյանին, փեսացուն ուրախալի լուրը հայտնել է Instagram-ի իր էջում։

«Ես իսկապես ուրախ եմ հայտնել, որ Էլլին և ես նշանադրվել ենք։ Եվ մենք չէինք կարող ավելի երջանիկ լինել։ Ես ամուսնության առաջարկ արեցի իմ պատրաստած ճենապակյա մատանիով», – գրել է Սեմ Չատտոն։

Զույգը հանդիպում է 2021 թվականից։ Նրանք երկուսն էլ Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ են։

Էլեանոր Էքսերջյանը ծնվել է ականավոր արվեստագետների ընտանիքում։ Նա հայտնի արվեստի պատմաբան, պրոֆեսոր Դավիթ Էքսերջյանի դուստրն է։ Դավիթ Էքսերջյանը Լեսթերի համալսարանի արվեստի և կինոյի պատմության վաստակավոր պրոֆեսոր է։

Էլեանորի պապը գնդապետ Նուբար Մարտին Էքսերջյանն էր, որի ընտանիքը պատկանում էր Օսմանյան կայսրության ազդեցիկ հարուստ հայերի դասին։ Գնդապետ Էքսերջյանը Գալուստ Գյուլբենկյանի կողմից հիմնադրված Իրաքի նավթային ընկերության գործադիր տնօրենն էր։

Էլեանորի մայրը Սյուզան Մուրն է, որը Financial Times-ի արվեստի քննադատն է։

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես more