▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բռնաբարել եւ ձնակույտի մեջ են նետել 2-րդ դասարանցի աղջնակին

Ռուսաստանում երեխայի բռնաբարության հերթական աղմկոտ դեպքն է գրանցվել: Այն տեղի է ունեցել Թաթարստանի Ելաբուգեում: Նյուզ.am-ն է գրում  ու նշում, որ երկրորդ դասարանի աշակերտուհին, այսօր` փետրվարի 19-ի առավոտյան, դպրոց է գնացել, սակայն այդպես էլ տեղ չի հասել: Առավոտյան ժամը 11-ին անցորդները ձնակույտի մեջ ոտքեր են նկատել. Նրանք սկզբում ցանկացել են ոստիկանություն կանչել, բայց հետո նկատել են, որ երեխան դեռ կենդանի է: Երիտասարդները անմիջապես շտապօգնություն են կանչել:

Երեխան մերկ ու սառած է եղել. Նարա մարմնի վրա ծեծի եւ սեռական բռնության հետքեր են հայտնաբերվել: Ծանր վիճակում աղջկան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Թաթարստանի հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնել են, որ աղջիկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Հայտնի է, որ աղջիկը բարեկեցիկ ընտանիքից է, որտեղ կա 6 երեխա, դրանցից երկուսը` որդեգրած: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցվել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more